CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Գերիներին վերադարձնելու ուղղությամբ կառավարության որևէ իրատեսական ծրագիր չկա

Գերիներին վերադարձնելու ուղղությամբ  կառավարության որևէ իրատեսական ծրագիր չկա
12.03.2025 | 10:45

Հայ գերիներին ու քաղբանտարկյալներին վերադարձնելու մեզ հասանելի երկու տարբերակ կա.

1. Եթե մենք փոխենք իշխանությունը ու կառուցենք պետություն, որը ունակ է լուրջ օպերացիաներ պլանավորել ու ստեղծել թակարդ Ադրբեջանի համար։ Սա արժանապատիվ, բայց երկարատև ճանապարհն է։

2. Ալիևի համար իրական դարձնել այն հեռանկարը, որ Նիկոլի իշխանության համար ներքին լուրջ վտանգ է հասունանում այդ հարցով։ Ցավով եմ սա ասում, բայց իրավիճակին սթափ նայելու քաղաքական իմ պարտավորությունը ստիպում է խոսել այս մասին ու ասել, որ Իլհամ Ալիևը Հայաստանում ունի քաղաքական նախընտրություն և պատրաստ է զիջումներ անել հանուն այդ նախընտրության։

Ըստ այդմ, եթե մենք ուզում ենք արժանապատվության ակտ իրականացնել ու ցույց տալ, որ որպես քաղաքական ազգ տեր ենք կանգնում մեր քաղաքացիներին, ապա մենք պարտավոր ենք վարել քաղաքականություն իր բոլոր դրսևորումներով ու անխնա քաղաքականացնել գերիների հարցը։

Իսկ այն, որ իբր գերիների թեմայի արծարծումը կխոչընդոտի այդ գործին` հեքիաթ է, միֆ, որովհետև այդ ուղղությամբ իրականում չկա որևէ աշխատանք և կառավարության որևէ իրատեսական պլան։

Միքայել Նահապետյան

Դիտվել է՝ 9155

Մեկնաբանություններ